Հայաստանում աշխատանքներ են տարվում այլընտրանքային օդանավակայան ստեղծելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում արդեն սկսվել են այլընտրանքային օդանավակայանի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, արդեն կա հանրապետության նախագահի համապատասխան հանձնարարականը, խորհրդատվական աշխատանքներ են տարվում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, որոնց նպատակն է այլընտրանքային դարձնել Գյումրիի օդանավակայանը: Ինչպես նշել է նախարարը, ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի հնարավոր դառնա ցանկացած տիպի ինքնաթիռների սպասարկումը Գյումրի քաղաքի օդանավակայանում: «Բոլոր անհրաժեշտ ցուցանիշներն արդեն հաստատավել են, տրվել են համապատասխան հանձնարարություններ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: Անհրաժեշտ է ճշգրիտ կերպով հաշվարկել, թե որքան գումար դա կպահանջի եւ ինչ կտա»,-նշել է Վ.Խաչատրյանը: Նրա խոսքերով, միեւնույն ժամանակ չեն դադարեցվում «Զվարթնոց» օդանավակայանում տարվող աշխատանքները` ստացվել են նոր հակամառախուղային սարքավորումներ, ինչը թույլ կտա աշխատել նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում:
 Ուշագրավ
---