Առաջիկա 3 օրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Առաջիկա 3 օրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կհաստատվի արևային, առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Բացառություն կկազմեն արևելյան շրջանները. այստեղ կզգացվի մնացորդային երևույթների ազդեցությունը. կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, Լոռիում և Տավուշում էական տեղումներ չեն սպասվում, իսկ Սյունիքում և Արցախում առատ տեղումները կդադարեն, սակայն ողջ օրվա ընթացքում դեռ հնարավոր կլինեն թույլ անձրևները, քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Հունիսի 23-ին և 24-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը` 2-3 օրվա ընթացքում մոտ 10 աստիճանով, խիստ բացասական է ազդում քրոնիկ սրտանոթային հիվանդություններ ունեցողների վրա: Ըստ այդմ, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել օրակարգն ու սննդակարգը, ֆիզիկական ծանր աշխատանքն այս օրերին հակացուցված է: Բացի այդ, 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:

Երևանում առաջիկա օրերին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 7-10մ/վրկ արագությամբ:Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +20+22 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---