Միխայիլ Ալեքսանդրով. Ամերիկացիները սովորություն ունեն հանձնելու իրենց «գործը կատարած» բռնակալներին

Միխայիլ Ալեքսանդրով. Ամերիկացիները սովորություն ունեն հանձնելու իրենց «գործը կատարած» բռնակալներին

PanARMENIAN.Net - Միանգամայն հնարավոր է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտ նստի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Նա շատ իրական մեղքեր ունի: Ժվանիայի սպանությունն, օրինակ: Միայն դրա համար կարելի է ցմահ բանտարկվել: Մարդկանց հալածանքները քաղաքական մոտիվներով՝ նույնպես լուրջ հոդված է: Իսկ նման դեպքերը շատ են: Եվ հետո Վրաստանում նա շատ թշնամիներ ունի, որոնք կցանկանան ավարտին հասնցնել այդ գործը: Եվ դա չհաշված Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու Ռուսաստանի պահանջները նրա հանդեպ: Իսկ պաշտպաններ նա այլևս չունի: Ամերիկացիները սովորություն ունեն հանձնելու «իրենց գործը կատարած բռնակալներին, որոնք բեռ են դարձել»,-ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից 1 մլրդ դոլարի զենքի վաճառքին Ադրբեջանին, ապա փորձագետը գտնում է, որ Կրեմլի այդ քայլը ավելի շուտ ոչ թե բիզնես կարելի է համարել, այլ Ադրբեջանին մոտ պահելու և ԱՄՆ, Թուրքիայի ու Իսրայելի ուղեծրին մոտենալ թույլ չտալու միտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---