Գևորգ Սարգսյանը 8-րդն է երիտասարդ ռուսաստանցի միլիոնատեր գործարարների ցանկում

Գևորգ Սարգսյանը 8-րդն է երիտասարդ ռուսաստանցի միլիոնատեր գործարարների ցանկում

PanARMENIAN.Net - Forbes-ը կազմել է մինչև 35 տարեկան երիտասարդ և հաջողակ երիտասարդ ռուսաստանցի գործարարների վարկանիշրը, որոնց թվում է նաև Գևորգ Սարգսյանը:

30-ամյա Գևորգ Սարգսյանը, որի շահույթը կազմում է 1,5 մլրդ ռուբլի, զբաղեցնում է 8-րդ տեղը: Գևորգ Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է ՌԴ հարկերի և հավաքագրումների նախարարությունում: 2006 թվականին նա գաղափարակիցների հետ համատեղ հիմնեց Innova ընկերությունը: Ըստ Սարգսյանի, պայմանավորվելու համար խաղի առցանց մշակողի հետ առաջին լիցենզավորված թողարկման մասին նա ստիպված եղավ «գերազանցել սեփական հնարավորությունները»:

Փոխարենն այժմ ընկերությունը մոտ 10 խաղային նախագիծ ունի (այդ թվում Lineage II, Planet Side II, Aion) և նաև «Ayo» առցանց կինոթատրոն: Օգտատերերի համար խաղերն անվճար են, սակայն խաղարկային իրերը ստանում են գումարի դիմաց՝ դա էլ կազմում է Innova-ի եկամուտի հիմնական աղբյուրը, հայտնում է Forbes.ru-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---