ԵԱՀԿ-ն խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է հավակնել անկախության

PanARMENIAN.Net - Մոլդավիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ուիլյամ Հիլլը հայտարարել է, որ իրավիճակը Մերձդնեստրում «բացարձակապես համեմատելի չէ Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունների հետ...այնտեղ չկա նման էթնիկ եւ կրոնական թշնամանք, ինչպես Կոսովոյում: Մոլդավիայում շատ ավելի դյուրին կլինի հասնել կարգավորման: Այդ պատճառով այնտեղ պետք չէ այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպես Կոսովոյում»,-այսինքն անկախություն շնորհել: ԵԱՀԿ ներկայացուցչի այս հայտարարությունը մեկնաբանել է «Ազատ Եվրոպա» հիմնադրամի կառավարող տնօրեն Օլեգ Սապոժնիկովը: Նրա խոսքերով, Հիլլի կարծիքը «իրավամբ կարող է սենսացիոն համարվել: Չէ որ մի բան է, երբ Կոսովոյի նախադեպից ահաբեկված ետ էր քաշվում մոլդովական իշխանությունը, որը դեռ երեկ պնդում էր Մերձդնեստրի հակամարտության սարսափների մասին, այլ բան է, երբ ադ ասում է ԵԱՀԿ ձայնը»: Օ.Սապոժնիկովն ընդգծել է, որ «Հիլլի հայտարարությունն, առաջին հայացքից «փրկելով Մոլդավիային Կոսովոյից, գործնականում տալիս է այն բանի ունիվերսալ դեղատոմսը, թե ինչն, իր կարծիքով, կարելի է համարել Կոսովոյի նախադեպին համապատասխան: Դա էթնիկ կամ կրոնական հակամարտության առկայությունն է: Մի խոսքով, ԵԱՀԿ-ն ճանաչում է, որ Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը, որոնք ընդհանուր առմամբ վերապրել են նմանատիպ հակամարտություններ, ընդգրկվում են «այնպիսի միջոցների անհրաժեշտության ցանկում, ինչպես Կոսովոյում»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---