Այգեհովիտում 24 ծառ է ապօրինի հատվել

Այգեհովիտում 24 ծառ է ապօրինի հատվել

PanARMENIAN.Net - Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից 24 ծառ է ապօրինի հատվել:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դա արել է 1992 թ. ծնված Արամ Ա.-ն` հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Պետությանը պատճառել է 1.165.500 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---