Ճարտարապետների միության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Ճարտարապետների միության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---