ԱԺ նախագահը՝ ՀՀԿ-ում առաջացած թևերի մասին. Ո՞ւմ թևերը, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ

ԱԺ նախագահը՝ ՀՀԿ-ում  առաջացած թևերի մասին. Ո՞ւմ թևերը, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունում բաժանված թևեր գոյություն չունեն, կուսակցության անդամները մի թիմ են, վստահեցնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ մարդիկ կան, որ փնտրում են թևեր: «Ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ նախագաի և վարչապետի միջև հակասություններ կան, ինչի պատճառով ՀՀԿ-ում թևեր են առաջացել:

«Մենք մի թիմ ենք, բոլորս ենք պատասխանատու թերացումների համար, և մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա որևէ պաշտոն գրավի և զբաղվի այս թալանով կամ յուրացումներով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ նախագահի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս»: Նա ընդգծեց, որ ինքն ընդհանրապես չի հավատում այդ պատմությանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---