Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է. Վահագն Չախալյանը պնդում է, որ մեղադրանքի հիմքեր չկան 1 հուլիսի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, երկու ամսով կալանավորել է՝ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վահագն Չախալյանը: Նա նշեց, որ Արմեն Չախալյանին խուլիգանություն կատարելու մասին մեղադրանք են ներկայացրել: Նրա խոսքով` Արմեն Չախալյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, սակայն առանց փաստական հիմքերի դատարանը նման որոշում է կայացրել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մի քանի րոպեով տեսակցել է եղբոր հետ, նրան ծեծել են և դեմքին վնասվածքներ են եղել: Արմեն Չախալյանը դատարանին հայտնել է, որ այդ վնասվածքները նա ստացել է ձերբակալութան ժամանակ և պետք է հետաքննություն իրականացվի: «Արմենը պատմեց, որ հարցաքննության ժամանակ իրեն գործի հետ կապված որևէ հարց չեն տվել: Հետաքրքրվել են, թե ինչով է զբաղվում, ես ինչով եմ զբաղվում: Քննչական մարմինը որևէ փաստ չի հավաքել, մենք ավելի շատ հիմքեր ենք հավաքել»,- ասաց Վահագն Չախալյանը և հույս հայտնեց, որ անաչառ քննություն կլինի և իրականությունը կպարզվի: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը, իսկ Արմենի միակ մեղավորությունն այն էր, որ գնացել է այդ միջադեպի վայրը: Նա նշեց, որ Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայիս իշխանություններին ձեռնտու չեն, սակայն ինչ-որ գործընթացներ են գնում Ջավախքում: Հիշեցնենք, որ շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |