Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանը կարող է տարեկան 5 մլն զույգ կոշիկ արտադրել

Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանը կարող է տարեկան 5 մլն զույգ կոշիկ արտադրել

PanARMENIAN.Net - Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է վերականգնել թեթև արդյունաբերությունը, մասնավորապես կազմակերպել կոշիկի արտադրություն և ներքնակների արտադրություն:

Վազգեն Սաֆարյանը տվյալներ է բերել, որոնց համաձայն տարեկան Հայաստան է ներկրվում շուրջ 10 մլն զույգ կոշիկ, իսկ տեղական արտադրություն կազմակերպելու դեպքում կա 5 մլն զույգ կոշիկ արտադրելու պոտեցիալ, ինչը կարող է բավարարել ներքին պահանջարկը: «Թեթև արդյունաբերության այդ ուղղության զարգացման արդյունքում հնարավոր կլինի 3000 նոր աշխատատեղ ստեղծել»,-ասել է նա:

Այդ առնչությամբ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նշեց, որ տարեկան Հայաստանը արտահանում է շուրջ 3500-4000 տոննա հումք, որը Թուրքիայում, Վրաստանում ու Չինաստանում օգտագործվում է կաշվի արտադրության համար: «Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ հումքը մնա երկրում և օգտագործվի տեղական արտադրության մեջ»,-ասել է նա:

Նմանատիպ իրավիճակ է նաև տեքստիլ արդյունաբերության մեջ: Ըստ նրա, Հայաստանում այսօր կուտակվել է մոտ 4000 տոննա բուրդ, տարեկան արտադրվում է ևս 1000 տոննա բուրդ: «Այդ բուրդը կարելի է օգտագործել գորգերի, ՊՆ և առողջապահական ոլորտի համար ներքնակների արտադրության համար՝ ստեղծելով ևս 400 նոր աշխատատեղ»,-ասել է նա: Սաֆարյանը հավելել է նաև, որ կառավարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի ՓՄՁ-ներին արտոնյալ վարկերի տրամադրման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---