ՀՀ ԱԺ-ում իրավունքի գերակայության մասին համաեվրոպական խորհրդաժողովի ավարտին հուշագիր ընդունվեց![]() 4 հուլիսի 2013 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային ժողովում շարունակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի աշխատանքը: Առաջին նիստում, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց զեկույցները ներկայացրին «Օրենքների և այլ իրավական ակտերի դատական վերահսկողությունն անկախ դատական մարմինների կողմից, տարբեր երկրների փորձը սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգի արմատավորման և այդ հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցության ոլորտում» թեմայի վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետ Անդրաս Շայոն «Սահմանադրական դատարանները և ժողովրդական ներկայացուցչությունը» ելույթում ներկայացրեց իր երկրում սահմանադրական վերահսկողության փորձը, տարիներ առաջ Հունգարիայում մահապատժի վերացման վերաբերյալ կայացված որոշումը և դրա հանրային արձագանքներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: Զեկույցերով հանդես եկան նաև Բելառուսի Սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը, Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի անդամ Ոյսեխ Հերմելինսկին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի դատավոր Միխայիլ Կլեանդրովը, Անդորայի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ-Լարսենը: Հաջորդ նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի փոխգործակցությունը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների հետ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու գործում» թեմայի վերաբերյալ հնչեց մեկ թեմատիկ զեկույց, որը ներկայացրեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փասատաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա խոսեց «սառեցված հակամարտություների» տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունից: Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով հուշագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |