Բրազիլիայի դեսպան. Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը![]() 4 հուլիսի 2013 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |