Դավիթ Հարությունյան. Մոլդովացի փաստաբանին Երևանում չեն սպառնում

Դավիթ Հարությունյան. Մոլդովացի փաստաբանին Երևանում չեն սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները քիչ առաջ սկսեցին տեղեկություն տարածել, թե Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին Երևանում սպառնում են հնարավոր բոլոր միջոցներով, նա վախենում է դուրս գալ հյուրանոցից։ Տեղեկությունը նրանց տրամադրել է փաստաբանի ամուսինը՝ Դիմիտրի Գրիգորիուն։ Նրա խոսքով այս գիշեր կինը պետք է Մոլդովա վերադառնար, բայց նրան չեն նստեցրել պատվիրակությանը օդանավակայան տեղափոխող մեքենան։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար և հուլիսի 4-ին ԱԺ-ում համաեվրոպական խորհրդաժողովի նիստը նախագահող Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասաց․ «Ես բացառում եմ նման հայտարարությունների իրական լինելը։ Դրանց համար որևէ հիմք չկա։ Ադրբեջանում ամենայն հավանականությամբ շոկի մեջ են, որ մեն շատ հանգիստ արձագանքեցինք իրենց սադրանքին։ Ոչ մեկը ոտքերով չէր դոփում, չէր աղմկում և ադրբեջանցիներն ակնկալած արդյունքին չհասան և այս կերպ են փորձում սրել իրավիճակը»։

Նա նաև ավելացրեց, որ իր կարծիքով, մոլդովացի փաստաբանն ակնհայտ պատվեր կատարող է և, իհարկե, կփորձի այս դեպքում էլ ջուր լցնել ադրբեջանական քարոզչության ջրաղացին։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում:

Նա Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանել է «ագրեսոր երկիր», նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---