ՀԱԿ վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը![]() 6 հուլիսի 2013 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ, հայտնում են ՀԱԿ գրասենյակից: Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանին` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար Արեգ Գևորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը: Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |