Բաքու. Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ճեղքում ապահովելու շանսեր դեռեւս կան

PanARMENIAN.Net - «Եթե Ռուսաստանը իրոք մտադիր է կանաչ լույս վառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ապա, կարծում եմ, որ Պուտինը կցանկանա իրեն թողնել խաղաղարարի դափնիները, այլ ոչ թե թողնել դրանք Շիրակին կամ Բուշին»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման հարցում սենսացիոն ճեղքման հասնելու մասին (եթե Կրեմլում համարեն, որ եկել է դրա ժամանակը) ռուս քաղաքական գործիչները կգերադասեն հայտարարել Մոսկվայում: Նա բացառել է, որ վերջակետը Ռուսաստանը նախատեսում է դնել Մոսկվայում: «Այդ դեպքում մեզ սպասվում է եւս մեկ բարդ, սակայն անարդյունք բանակցային փուլ Վաշինգտոնում»,-նշել է Մուսաբեկովը: Մեկնաբանելով «հանդիպման տապալումը» Ռամբույեում` Մուսաբեկովը նշել է, որ միջնորդների լավատեսությանը արհեստական էր: «Ինձ համար հանդիպման նման արդյունքը անակնկալ չեղավ: Հակամարտող կողմերի դիրքորոշումները ամենասկզբունքային հարցերի շուրջ այդպես էլ չմերձեցան: Ավելին, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես դա կհաջողվի անել մինչեւ որ հայերը չհրաժարվեն այս կամ այն կերպով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու, ինչպես նաեւ «միջանցքի» պատրվակով նաեւ Լաչինն ու Քելբաջարը իրենց թողնելու մտադրությունից»,-հայտարարել է քաղաքագետը:



«Եթե Հեյդար Ալիեւը չհամաձայնվեց դրան տասը տարի առաջ, երբ Ադրբեջանն «ըստ էության միջազգային մեկուսացման մեջ էր, կազմալուծված բանակով, դատարկ գանձարանով, ապա ինչու մենք պետք է գնանք դրան այսօր, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի անվիճելի տնտեսական եւ ֆինանսական գերազանցության պայմաններում, երբ ամրապնդվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ համաշխարհային գլխավոր կենտրոնների կողմից: Այնպես որ, առանց կարգավորման փուլային տարբերակով առաջնորդվելու եւ հորդորելու հայերին հրաժարվել իրենց (ռուսների հետ միասին) համատեղ ռազմական հաղթանակի արդյուքները դիվանագիտորեն ձեւակերպելուց, հնարավոր չէ խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է Մուսաբեկովը: Ադրբեջանում համողված են, որ 2006 թվականը սահմանագիծ է քաշելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի տակ: «Ընթացիկ բանակցություններում գործնական արդյունքի բացակայության դեպքում անխուսափելի է սպառազինությունների մրցավազքը, որը ռիսկ է ստեղծում ներկայիս խախուտ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը թեժ փուլի վերածելու համար: Սակայն խաղաղ կարգավորման գործընթացում ճեղքում ապահովելու շանսեր դեռեւս կան»,-ամփոփել է նա, հաղորդում է Day.Az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---