ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին23 փետրվարի 2006 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի - ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին նա- ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը, Հայաստանում ՌԴ զորախմբի - սահմանապահ զորքերի հրամանատարները: Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ մի շարք երկրներում, ինչպես նա- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |