Առաջիկա օրերին կսկսվի Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի փորձնական բետոնափռումը

Առաջիկա օրերին կսկսվի Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի փորձնական  բետոնափռումը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ:

Քսիաոյու Ժաոն գոհունակություն հայտնեց «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեսել, որ բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական բետոնափռումը։

Գագիկ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշեց, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և շինարարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ.

«Թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք»,-ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա հիշեցրեց նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագծի ընտրությունը և Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը և նախագծային աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---