Նախախորհրդարանը վաղը հանրահավաքի է հրավիրում

Նախախորհրդարանը վաղը հանրահավաքի է հրավիրում

PanARMENIAN.Net - Նախախորհրդարանը հուլիսի 12-ին, ժամը 19:30 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Հանրահավաքին ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը և Նախախորհրդարանի մյուս անդամները, նաև այլ մտավորականներ ու գործիչներ,

Նրանք ներկայացնելու են Հայաստանում ձևավորված ապազգային-նորգաղութային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական պայքարի միջոցով նրանից ազատվելու կենսական անհրաժեշտությունը: Հավաքվածները կծանոթանան նաև նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման, վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրին:

Կներկայացվեն ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---