Թբիլիսիում կայացել են հայ-վրացական խորհրդակցություններ եվրաինտեգրման հարցով25 փետրվարի 2006 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Թբիլիսիում, վրացական կողմի նախաձեռնությամբ, կայացել են հայ-վրացական խորհրդակցություններ ՀՀ Արտաքին գործոց նախարարության Եվրոպայի երկրների եւ Վրաստանի Արտաքին գործոց նախարարության եվրաինտեգրման հարցերով վարչությունների մակարդակի վրա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաշվի առնելով Հարավային Կովկասի կարեւորությունը Եվրոպական հարեանության քաղաքականության մեջ` կողմերը մտքեր են փոխանակել Գործողությունների ծրագրերի մշակման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվեցին երկստեք համագործակցության հնարավորությունները եւ նոր նախաձեեռնությունների ճանապարհով տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Խորհրդակցությունները գնահատելով դրական` կողմերը պայմանավորվեցին շարունակել երկկողմանի կապերը եվրաինտեգրման հարցով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |