Երեկ Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար

Երեկ Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման կամ վատնման՝ 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, խուլիգանության, շորթման և խարդախության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 9 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---