Փաստաբան. Վարորդին խալաթով են դատարան բերել, որովհետև ձեռքի տակ այլ հագուստ չի եղել

Փաստաբան. Վարորդին խալաթով են դատարան բերել, որովհետև ձեռքի տակ այլ հագուստ չի եղել

PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը դատարան է բերվել կանացի խալաթով, քանի որ ձեռքի տակ պարզապես այլ հագուստ չի եղել: Այս մասին Риа Новости-ի հետ զրույցում ասել է մեղադրյալի պաշտպան Էրիկ Չաբանովը:

« Հիդանդանոցում նրան առաջին օգնություն ցուցաբերելու համար բժիշկները պատռել են հագուստները, իսկ երբ նրան դատարան են տեղափոխել, ձեռքի տակ որևէ այլ շոր չի եղել: Որևէ մեկը մտադիր չի եղել վիրավորել նրան: Ես անընդհատ նրա կողքին եմ եղել, այդ մասին հիվանդանոցում կարող էին տեղակացնել նաև ինձ ու մենք համապատասխան քայլեր կձեռնարկեինք հագուստով ապահովելու համար»,- ասել է Չաբանովը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Երեկ նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված, ինչն էլ համացանցում հայերի վրդովմունքի պատճառն է դարձել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---