ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է18 հունվարի 2003 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառությունը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ 2002 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 128,4 միլիոն դոլար, ինչը 14,5 տոկոսով ավել է 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ՌԴ էկոնոմիկայի եւ տրանսպորտի նախարարության մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, ռուսական արտահանումը Հայաստան 2002 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 14,5 տոկոսով եւ կազմել է 75,7 միլիոն դոլար: Ընդ որում ավելացել է մեքենաների, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների, դեղամիջոցների եւ հրուշակեղենի արտահանումը: Ներկրումը Ռուսաստան այդ ժամանակահտվածում կազմել է 52,7 միլիոն դոլար եւ աճել է 14,5 տոկոսով: Ներկրման առումով ավելացել է թունդ սպիրտային խմիչքների, մեքենաների, սարքվորումների եւ տրանսպորտային միջոցների մասը: 2002 թվականի 11 ամիսների առեւտրային բալանսի սալդոն կազմել է 23 միլիոն դոլար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |