Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է զոհվել

Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 22–ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---