Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցներըը ծանոթացել են Երևանի կառավարման համակարգերին23 հուլիսի 2013 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը`Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: Այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երևանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, որոնց վերաբերյալ դեռևս 2013 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի միջև: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախում նախատեսվող «Ժենգյալով հաց» ազգային-մշակութային ճանաչողական փառատոնին Երևանի մասնակցության վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության անդամները ծանոթացել են Երևան քաղաքի կառավարման համակարգերին`առաջիկայում Ստեփանակերտում նմանատիպ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաև Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրման հարցեր են քննարկվել Ստեփանակերտի պատվիրակության անդամների և Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |