Օմբուդսմենի խորհրդական. Ակտիվիստներին բերման են ենթարկել առանց տեղեկացնելու՝ ինչի համար

Օմբուդսմենի խորհրդական. Ակտիվիստներին բերման են ենթարկել առանց տեղեկացնելու՝ ինչի համար

PanARMENIAN.Net - Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամները բերման են ենթարկվել Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունք:

Արմեն Գրիգորյանը և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը շտապ մեկնել են բաժին: Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար և չեն բացատրել իրենց իրավունքները: Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացումների խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և բոլոր գործողություններին ու պարզաբանումներին առաջիկայում կտրվեն համապատասխան գնահատականներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---