«Լիսաբոնի հնգյակ». 30 տարի առաջ այս օրը 27 հուլիսի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - 30 տարի առաջ այս օրը` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայ երիտասարդներ պատմության մեջ գրեցին «Լիսաբոնի հնգյակի»` Հայ հեղափոխական բանակի մարտիկների անունը: Աշխարհի ուշադրությունը հայ դատին սևեռելու նպատակով նրանք մտան Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատուն: Թուրք զինվորի կրակոցից զոհվեց Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն: Գործողության ժամանակ Վաչե Տաղլյանն ու Սեդրակ Աճեմյանն ընդամենը 19, Արա Քրջլյանը` 20, Սիմոն Յահնիյանը և Սարգիս Աբրահամյանը 21 տարեկան էին: Թեև շատ երկրներ 1915 թվականի ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնի հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղվում են: Հայ հեղափոխական բանակը նամակ էր ուղարկել մի քանի լրատվամիջոցների խմբագրություններ` ուղղված բոլոր երկրների կառավարություններին, միջազգային հանրությանը. «Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»: Նահատակված հայ երիտասարդների հիշատակին այսօր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |