ՀՀ ԱԳՆ-ն խիստ քննադատությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԱՄն դեսպանի հասցեին

PanARMENIAN.Net - «Կուզենայի չհավատալ, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այդպես է արտահայտվել»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով Ռինո Հարնիշի արտահայտությունն այն մասին, թե «Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որեւէ օգուտ չի բերում»: «Հակառակ դեպքում պետք է առաջարկեի հարգարժան դեսպանին հեռու չգնալ եւ մեկնաբանել հենց իր քթի տակ արվող ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք առատ նյութ են մատակարարում զանազան ենթադրությունների, այդ թվում նաեւ տարածաշրջանում լարվածության սաստկացման, նույնիսկ ուղղակի պատերազմի սպառնալիքների առումով: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչն է խանգարում դեսպանին դա չտեսնել կամ չտեսնելու տալ: Երեւում է ԱՄՆ դեսպանը բնակալել է Բաքվում»,-հայտարարել է Հ.Գասպարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---