Քանաքեռ-Զեյթուն համայնքում օգոստոսի 1-ին ջրամատակարարումը կդադարեցվի

Քանաքեռ-Զեյթուն համայնքում  օգոստոսի 1-ին ջրամատակարարումը կդադարեցվի

PanARMENIAN.Net - «Երևան ջուր »ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 1-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մամիկոնյանց փողոց 2-24 համարների առանձնատների, Վ.Վահյան փողոց առանձնատների մի մասի, Հր. Ներսիսյան փողոց 1, 3, 5, 5/1 շենքերի, Հր.Ներսիսյան փողոց 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---