Հուլիսի 31-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ

Հուլիսի 31-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում անձրևները վերջապես կդադարեն և հուլիսի 31-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մի փոքր` 1-2 աստիճանով կբարձրանա, տաքացում է սպասվում նաև օգոստոսի 1-ին:

Հանրապետության հանգստյան գոտիների մեծ մասում` Սևանի ավազանում, Դիլիջանում, նաև Տաթևում, առայժմ դիտվում են զգալի ցածր ջերմաստիճաններ: Սևանի ջուրը +18:

Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 12-15մ/վրկ: Ցերեկը +30+32, երեկոյան +24+26:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---