Ամերիաբանկի զուտ շահույթը 2013թ կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով 12%-ով

Ամերիաբանկի զուտ շահույթը 2013թ կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով 12%-ով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ՀՀ բանկային համակարգում ամրապնդել իր դիրքերը առաջատարների շարքում: Բանկի ակտիվները 2013թ. առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ակտիվների աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 65%, իսկ պարտավորությունների աճը` շուրջ 77%: Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների և պարտավորությունների մեծությամբ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

Բանկի զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 12%-ով, ընդ որում Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,8 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 20 %-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է 33 %:

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են շուրջ 20 %-ով և կազմել ավելի քան 56 մլրդ ՀՀ դրամ, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Բանկի վարկային պորտֆելը 2013թ.առաջին կիսամյակում աճել է շուրջ 11 %-ով և կազմել ավելի քան 156 մլրդ դրամ, ընդ որում պորտֆելի աճի 80%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին: Իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են ավելի քան 18%-ով և կազմել 25 մլրդ ՀՀ դրամ: Բանկը նախատեսում է մինչև տարեվերջ ՓՄՁ-ների վարկային պորտֆելը հասցնել մինչև 33 մլրդ դրամի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---