Մահացած թուրք սահմանախախտը հայ-թուրքական սահմանը հատել է ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատվածում

Մահացած թուրք սահմանախախտը հայ-թուրքական սահմանը հատել է ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատվածում

PanARMENIAN.Net - Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտնել էր, որ Հայաստանի տարածքում թուրք հովիվ է սպանվել, ով հատել էր սահմանն իր կորած ոչխարներին փնտրելու: 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը սահմանը անցել էր Արփաչայի շրջանում և, ինչպես Hurriyet Daily News-ին հաղորդում է թուրքական կողմը, սպանվել է հայ սահմանապահների կրակոցներից:

PanARMENIAN.Net ի թղթակցը զրուցեց Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցչի հետ, քանի որ սահմանի այդ հատվածում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները. «Միջադեպ եղել է, սահմանախախտ Թուրքիայի քաղաքացին մահացել է, քննություն է իրականացվում»:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան: Ակյակայի շրջանի վարչակազմի ղեկավար Օսման Ուղուրլուի վկայությամբ՝ Ուլքերը սահման էր վերադարձել, երբ տեսել էր, որ իր ոչխարներից մեկը կորել է, ու գնացել է նրան փնտրելու:

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նրա մարմինը: Մեր բրիգադային հրամանատարը և շրջանային վարչակազմի ղեկավարը գտնվում են սահմանին: Մեր քաղաքացու մարմինը կստանանք հավանաբար արևելյան անցակետից», -ասել է Կարսի նահանգապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---