Պաղպաղակի արտադրության ծավալները Հայաստանում աճել են 13,8 տոկոսով 6 օգոստոսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն 2012-ի նույն շրջանի համեմատ աճել է 13,8 տոկոսով և կազմել է 2 469,4 հազար լիտր: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 4,3 տոկոսով` կազմելով 199,5 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 14,6% տոկոսով` 442,4 տոննա: 2013-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է 1,6% տոկոսով 2012-ի նույն շրջանի համեմատ և կազմել է 8 221,8 տոննա: 2013-ի հունվար-հունիսին յոգուրտի արտադրությունն ավելացել է 13,2 տոկոսով (216,4 տոննա), մայոնեզի արտադրությունը կրճատվել է 27,9 տոկոսով (73,7 տոննա), կեֆիրի արտադրությունը աճել է 2,9 տոկոսով (124,1 տոննա), մածունի արտադրությունն աճել է 22 տոկոսով (1 603,3 տոննա), թթվասերի արտադրությունն աճել է՝13,9տոկոսով (1 835,3 տոննա): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |