Դեսպան. Վիետնամում ՀՀ դեսպանության հիմնումը կխթանի հարաբերությունների հետագա զարգացումը

Դեսպան. Վիետնամում ՀՀ դեսպանության հիմնումը կխթանի հարաբերությունների հետագա զարգացումը

PanARMENIAN.Net - Վիետնամում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը՝ Պեկին) այսօր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ՎՍՀ նախագահ Չիոնգ Թան Շանգը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վիետնամի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Սարգսյանին նրա կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Նա համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Չիոնգ Թան Շանգը նշել է նաև, որ 2012թ. հունիսին ՀՀ նախագահի՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նա ծրագրում է գալիք տարի այցելել Հայաստան:

Դեսպան Սարգսյանը ՎՍՀ նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում Վիետնամի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և ընդգծել, որ Հանոյում Հայաստանի դեսպանության հիմնումը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---