Լիբանանի նախագահը բարձր գնահատեց հայ-լիբանանյան դարավոր պատմություն ունեցող հարաբերությունները

PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը երեկ իր հավատարմագիրն է հանձնել Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախագահ Լահուդը բարձր գնահատեց հայ-լիբանանյան դարավոր պատմություն ունեցող շփումները եւ գոհունակությամբ նշեց, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող փոխադարձ ջերմ վերաբերմունքը կարող է ամուր հիմք հանդիսանալ բոլոր մակարդակներում վստահության եւ գործընկերության հետագա զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով Լիբանանի պետական կառույցներին` Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի համար, դեսպան Տեր-Ղեւոնդյանը հավաստիացրեց, որ Հայաստանի դեսպանությունը կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---