Գերմանացի երիտասարդն Ադրբեջանի ԱԳՆ-ից պահանջում է իր անունը ներառել «սև ցուցակում»

Գերմանացի երիտասարդն Ադրբեջանի ԱԳՆ-ից պահանջում է իր անունը ներառել «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Գերմանացի երիտասարդ Ջոնաս Հոլլանդերը «հիսաթափված» է Ադրբեջանի ԱԳՆ-ից, որովհետև ինքն էլ 2012 թվականին այցելել է Արցախ, բայց իր անունը հրապարակված հայտնի «սև ցուցակում» ներառված չէ: «Ես վիրավորված և հիսաթափված եմ, որ իմ անունն այդ ցուցակում ներառված չէ: Ներկայացնում եմ իմ` Արցախ այցելության ապացույցը և խնդրում հնարավորինս արագ ուղղել սխալը», - գրել է Հոլլանդը Ֆեյսբուքի իր էջում` հրապարակելով նաև Արցախ այցելության համար ստացած իր մուտքի թույլտվության լուսանկարը:

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները:

Ֆեյսբուքում ստեղծվել է նաև «Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության» էջ` որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակին»: Ինչպես տեղեկացնում է էջի նկարագրությունը, այն ստեղծվել է Արցախին աջակցելու նպատակով և ուղերձ է Ադրբեջանին այն մասին, որ Արցախ այցելած և այցլել պատրաստվող մարդկանց Բաքվի սպառնալիքները չեն մտահոգում: «Ադրբեջանը սպառնում է համալրել ցուցակը: Մենք կարող ենք խնայել նրանց ժամանակը և ինքներս մեր անունները հրապարակել: Մենք հպարտանում ենք, որ այցելել ենք Արցախ առանց «թույլտվության»», - նշված է էջի նկարագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---