Կոսովոյի ինքնորոշումը կուժեղացնի Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը նրանում է կայանում, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, եւ դրանք պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով պատմական եւ իրավական կողմերը, ինչպես նաեւ հարցի շուրջ ձեւավորված քաղաքական պայմանները»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում, ՀՀ արտաքին քաղաքականության ղեկավարը նշեց, որ Կոսովոյի հնարավոր ինքնորոշումը կստեղծի նոր նախադեպ ազգամիջյան հակամարտությունների կարգավորման գործում: Նրա խոսքերով, դա կուժեղացնի Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---