Փորձագետ. Սիրիական լավատեսությունը, թե ամեն ինչ կավարտվի աշնանը, փոքր ինչ չափազանցված է![]() 9 օգոստոսի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ընդդիմությունը բաժանվել է երկու թևի` սիրիական ազատ բանակի և իսլամականների միջև, կարծում է արևելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը: Ըստ փորձագետի` երկրորդի դեպքում տարանջատումները շատ կտրուկ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Մանուկյանը նկատեց, որ Բաշար Ալ-Ասադն ասել է` մինչև աշուն հարցերը լուծված կլինեն: Փորձագետն ընդգծեց, որ սա առաջին անգամ է, երբ սիրիական իշխանությունները հստակ ժամկետ են ասում: «Հատկանշական է, որ սիրիական իշխանությունները վերջին շրջանում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել: Սակայն սիրիական լավատեսությունը, թե ամեն ինչ կավարտվի աշնանը, փոքր ինչ չափազանցված է»,- ասաց նա: Սուրեն Մանուկյանը նշեց, որ պատերազմը դեռ երկար կշարունակվի: Նա նաև շեշտեց, որ Սիրիան այն երկրներից է, որի շուրջ ոչ միայն տեղեկատվությունն է շատ, այլև՝ ապատեղեկատվությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |