Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում

PanARMENIAN.Net - Հունիսի վերջին Երեւանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի փրկարարական ծառայությունների Rescuer 2006 զորավարժությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստան կժամանեն շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները: «Հայաստանը միշտ հանդես է եկել հարեւան երկրների հետ գործակցության օգտին «Գործընկերություն հանուն խաղաղության» սկզբունքով եւ պատրաստ է ընդունել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին»,-նշել է նա: Ա.Աղաբեկյանն ասել է, որ ապրիլին տեղի կունենա Rescuer 2006 զորավարժությունների վերջնական պլանավորման խորհրդաժողովը, որի ընթացքում կճշտվեն զորավարժությունների անցկացման օրն ու մասնակիցների ցուցակը: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում այս տարի Հայաստանում նախատեսված է անցկացնել շուրջ 110 միջոցառում:
 Ուշագրավ
---