13 մարտի 2006 - 18:05 AMT
Ապրիլին Հայաստան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
Ապրիլին Հայաստան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար աշխարհաքաղաքական գերակայություն է: Տարածաշրջանի երեք երկրների միավորումը ՆԱՏՕ-ի Գործողությունների անհատական ծրագրի (IPAP) շրջանակներում կարեւորվում է տարածաշրջանային եւ եվրաատլանտյան անվտանգության ապահովման առումով, նշել է Ռոմուալդաս Ռաժուկսը: