Սիրիահայ զինծառայողը զոհվել էր մայիսին

Սիրիահայ զինծառայողը զոհվել էր մայիսին

PanARMENIAN.Net - Սիրիահայ զինծառայող Մասիս Խաչատրյանը, որի մահվան մասին այսօր տեղեկություն տարածվեց, ծառայում էր Հալեպում, բայց մայիսին ուղարկվել էր Դեր Զոր, որտեղ էլ զոհվել էր: Նրա դին տեղափոխվել էր Դամասկոս, որտեղից էլ այսօր տեղափոխվելու է Ղամիշլի: Զինծառայողը ծնունդով Ղամիշլիից էր, 7 եղբայր ու 2 քույր ուներ:

Ծնողներն իրենց որդու զոհվելու մասին իմացել են օգոստոսի 10-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, գրում է yerakouyn.com-ը` հղում տալով Ղամիշլիի իր աղբյուրներին:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---