Էյչ-Էս-Բի-Սի Բանկի «Հայաստանի Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը վերանորոգվում է

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի «Հայաստանի Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը վերանորոգվում է

PanARMENIAN.Net - Վերանորոգման աշխատանքների պատճառով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Հանրապետության Հրապարակ մասնաճյուղը չի գործելու սույն թվականի օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամանակահատվածում, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ

Նշված ժամանակահատվածում բանկի հաճախորդները կանխիկ գործարքներ իրականացնելու համար կարող են օգտվել Էյչ-Էս-Բի-ՍիԲանկ Հայաստանի մյուս մասնաճյուղերից և բանկոմատներից, իսկ անկանխիկ գործարքների դեպքում՝ հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններից: Տեղեկացնում ենք նաև, որ Հանրապետության Հրապարակ մասնաճյուղի բանկոմատներից մեկը տեղափոխվել է բանկի մուտքի հարևանությամբ գտնվող Արմենիա Մարիոթ հյուրանոցի Vienna Café-ի մուտքի մոտ:

Բանկի տնօրինությունը հայցում է իր հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և շնորհակալություն հայտնում Էյչ-Էս-Բի-Սի-ի ծառայություններից օգտվելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---