ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունը պլանավորված դիատարկում է անցկացրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Աղդամի ուղղությամբ: Ինչպես «Արկա» գործակալությանն են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունում, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Կայացել է նաեւ կարճ ռադիոհաղորդակցություն ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ սպաների միջեւ, որոնք պատասխանատու են պաշտպանության տվյալ տեղամասի համար: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը վարում էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ` Կարել Կրատկին (Չեխիա), Յան Րեպան (Սլովակիա) եւ Քեննեթ Փիցկլեսը (Մեծ Բրիտանիա):
 Ուշագրավ
---