ՊՆ. Գերի ընկած զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. նրա արարքում հանցակազմ չկա

ՊՆ. Գերի ընկած զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. նրա արարքում հանցակազմ չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները մինչ օրս չենն հանդիպել Հակոբին: Զինծառայողի ծնողներն ու ՀՀ ՊՆ-ն բազմիցս կոչ են արել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիօպել զինծառայողին և կազմակերպել նրա վերադարձը հայրենիք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---