Օշականի հուշահամալիրում կնշվի Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար ճակատամարտում հաղթանակի 186-ամյակը

Օշականի հուշահամալիրում կնշվի Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար ճակատամարտում հաղթանակի 186-ամյակը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Արմավիրի մարզում գտնվող Օշականի հուշահամալիրում կնշվի պարսից բանակից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ) գեներալ Կրասովսկու ջոկատի և հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:

Այդ ակցիայի շրջանակներում «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ կդրվեն պսակներ և ծաղիկներ, ու կմատուցվի զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ` Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցու ծեսերով: Օշականի հերոսներին զինվորական պատիվներ կմատուցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արմավիրի սահմանապահ ջոկատի Պատվո պահակախմբի վաշտը:

Նույն օրը Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարևանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:

Ակցիային կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը:

Կազմակերպիչներն են «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը (Էջմիածնի մասնաճյուղ), Էջմիածնի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Հայաստանում «Ռուսհամագործություն» դաշնային գործակալության ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---