Ս. Թեյլերյանին Ռ. Սաֆարովի հետ համեմատելը չի սազում նույնիսկ ադրբեջանցի գաղափարախոսներին15 մարտի 2006 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Թալեաթ փաշայի ոչնչացումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այն ժողովուրդը, որը ուզում է ապրել եւ պայքարել, միշտ պաշտպանելու է իր շահերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթկցի հետ ունեցած զրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Պատահական չէ, որ Թալեաթը երիտթուրքերից առաջինը սպանվեց եւ պատահական չէ, որ հենց Բեռլինում: Ազգային վրիժառությունից անհնարին է թաքնվել նույնիսկ մեծ տերության մայրաքաղաքում»,- նշել է նա: Քաղաքագետի խոսքերով, այժմ Ադրբեջանում զուգահեռներ են տարվում Սողոմոն Թեյլերյանի եւ Ռամիլ Սաֆարովի միջեւ: «Համեմատություն կատարել «Նեմեսիս» կազմակերպության անդամների եւ Ռամիլ Սաֆարովի նման տականքների միջեւ չի սազում նույնիսկ ադրբեջանցի գաղափարախոսներին:Ազգային վրիժառուն եւ կացինը ձեռքին գիշերային մարդասպանը մարդկային աշխարհայացքի բացարձակապես տարբեր կատեգորիաներ են: Այդքանը չեն կարող հասկանալ միայն հոգեկան հիվանդություններով տառապողները»: Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում հայ ուսանող Սողոմոն Թեյլերյանը սպանեց երիտթուքերի առաջնորդերից Թալեաթ փաշային` Օսմանայան կայսրություն Հայոց ցեղասպանությունը անմիջական իարականացնողը: Գերմանական դատարանը արդարացրեց Թեյլերյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |