Այսօր լրանում է հանճարեղ դերասան Ռոբերտ դե Նիրոյի 70-ամյակը

Այսօր լրանում է հանճարեղ դերասան Ռոբերտ դե Նիրոյի 70-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է հանճարեղ դերասան, Հոլիվուդի աստղ Ռոբերտ դե Նիրոյի 70-ամյակը: Նա ծնվել է նկարիչների ընտանիքում Նյու Յորքում 1943թ. օգոստոսի 17-ին: Առաջին անգամ նա նկարահանվել է 1964թ. «Երեք սենյակ Մանհեթենում» կինոֆիլմում:

Նրա կյանքում ճակատագրական դեր ունեցած ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ հանդիպումից առաջ Դե Նիրոն նկարահանվել է մի շարք բավականին թույլ ֆիլմերում: Քննադատների ու հանդիսատեսի համար բացահայտում հանդիսացավ Ջոննի Բոյի դերակատարումը «Չար փողոցներ» ֆիլմում: Ավելի մեծ հաջողությունը եկավ մեկ տարի անց: Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան դեր առաջարկեց դերասանին «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասում: Փայլուն խաղի համար դերասանն արժանացավ «Օսկարի»: Կաննի կինոփառատոնում իսկական սենսացիա դարձավ Վիետնամի պատերազմի վետերանի դերը Մարտին Սկորսեզեի 1976թ. «Տաքսու վարորդը» ֆիլմում, որտեղ նրա դերակատարն է Լայզա Մինելլին:

Վերջին տարիներն նա նկարահնվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Ամեն ինչ կարգին է» (2009), «Մաչետե» (2010), «Ծանոթություն ֆաքերների հետ 2» (2010), «Պրոֆեսիոնալը» (2011), «Հին նոր քաղաքը» (2012) և այլն: Ռոբերտ դե Նիրոն իր ժամանակների ամենահանճարեղ դերասաններից մեկն է: «Իմ մեջ իտալական արյուն կա, բայց ես զտարյուն իտալացի չեմ: Ես մի քիչ հոլանդացի եմ, մի քիչ ֆրանսիացի, մի քիչ էլ գերմանացի: Բայց ես իտալական անուն ունեմ և սովոր եմ նույնականացնել ինձ հենց իմ իտալական մասի հետ…Ես միշտ համարել եմ, որ պարտական եմ Կոպպոլային»,-ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---