Եվրամիությունն իր դիտորդներին կգործուղի Ջիբրալթարի ու Իսպանիայի սահման

Եվրամիությունն իր դիտորդներին կգործուղի Ջիբրալթարի ու Իսպանիայի սահման

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դիտորդների է գործուղում Ջիբրալթարի ու Իսպանիայի սահման, որոնք պետք է պարզեն Ջիբրալթարի և Իսպանիայի միջև հարաբերությունների սրման դրդապատճառները, հայտնում է Euronews-ը: Դա բրիտանական իշխանությունների նախաձեռնությունն է, որոնք խոստանում են սրման դեպքում հայցով դիմել միջազգային դատարան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջիբրալթարի իշխանությունները ծովն են գցել բազմաթիվ բետոնե բլոկեր, որպեսզի «արհեստականորեն ավելացնեն ձկնորսության մակարդակը»: Սակայն, իսպանացիները դա ընկալեցին որպես պատնեշ իրենց ձկնորսական նավերի դեմ և ի պատասխան ուժեղացրին մաքսային զննությունը:

Ի պատասխան Ջիբրալթարում իսպանացի ձկնորսները բողոքի ակցիա են կազմակերպել, նավերն ընդհուպ մոտեցնելով ծովային սահմանագծին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---