Ավիգդոր Լիբերման. Էրդողանը դոկտոր Գեբելսն է

Ավիգդոր Լիբերման. Էրդողանը դոկտոր Գեբելսն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի արտահայտություններն, արված Իսրայելի հասցեին, լի են ատելությամբ ու սադրանքով, հիշեցնում է նացիստական քարոզիչ Յողեֆ Գեբելսին: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Իսրայել Բեյտենու» կուսակցության առաջնորդ, Քնեսեթի անդամ Ավիգդոր Լիբերմանը:

«Յուրաքանչյուրն, ով լսել է Էրդողանի ատելությամբ լի ու սադրիչ խոսքերը, հասկացել է, որ խոսքը գնում է Գեբելսի հետնորդի մասին»,-ասել է նա:

Լիբերմանը, որը դեմ էր ցանկացած ներողություններին, հասցեագրված Թուրքիային 2010թ. Mavi Marmara նավի հետ կապված սադրանքի համար, ասել է. բոլոր նրանք, ով «հարձակվում էր» իր և իր կուսակցության վրա Անկարայի հանդեպ նրա դիրքորոշման համար, պետք է «եզրակացություններ անեն ու որոշ վերլուծություն կատարեն»:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ներողություն խնդրեց Էրդողանից մարտ ամսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ օպերատիվ սխալների համար, որոնք, հնարավոր է, մարդկանց մահվան պատճառ դարձան 2010թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---