Իրանի դեսպանատունը դատապարտել է աշխարհի ադրբեջանցիների երկրորդ նիստի ժամանակ հնչած հակաիրանական հայտարարությունները

PanARMENIAN.Net - Բաքվում Իրանի դեսպանությունը Ադրբեջանի ԱԳՆ բողոքի հայտագիր է ուղղել «մարտի 16-ին աշխարհի ադրբեջանցիների երկրորդ նիստի ժամանակ հնչած հակաիրանական հայտարարությունների» կապակցությամբ: Հայտագրում խորը ափսոսանք է հայտնվում նիստին մասնակցած հակաիրանական տարրերի գործնեության եւ Իրանի ներքին հարցերի շուրջ նրանց հնչացրած հայտարարությունների կապապցությամբ: «Դեսպանությունը դատապարտում է այդ քայլերը, որ հակասում են երկու եղբայրական երկրների բարեկամական հարաբերություններին, եւ գնահատում է այդպիսի հայտարարությունները որպես Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների հակասում, որոնք վերջինս պետք է կատարի երկու երկրների կողմից 2002 թվականի Թեհրանում կնքված բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության սկզբունքների պայմանագրի շրջանակներում»,- շեշտվում է փաստաթղթում:



Դեսպանությունը նաեւ զարմացած է նիստի ժամանակ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի նկատմամբ արված հղումների եւ Ադրբեջանին որպես առանձին պետություն նշելու կապակցությամբ: «Այն պայմաններում, երբ Ադրբեջանը բախվել է տարածքային ամբողջականության խնդրին, «այդպիսի դրսեւորումները» հակասում են ազգային շահերին եւ վնասում են երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: ԻԻՀ դեսպանությունը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես դադարեցնել հակաիրանական տարրերի գործնեությունը եւ պահպանել երկու երկրների բարեկամական համաձայնագրի սկզբունքները»,-ասվում է հայտագրում, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---