Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Լատվիայի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել Լատվիայի խորհրդարանին` ճանաչել հայոց ցեղասպանությունը` դատապարտումով կասեցնելու համար հնարավոր նման ոճրագործությունները: Այդ մասին ՀՀ Աժ նախագահը հայտարարել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը, եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձի օգտագործումը Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես` ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում Լատվիան օրենսդրական աջակցություն է ցույց տալիս անդամ երկրներին - 2007-ին Հայաստանը եւս կընդգրկվի այդ ծրագրում: Պարոն Վովերսը Աժ նախագահին նաեւ իրազեկեց Լատվիայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---